• November 21, 2023

Ֆրանսիան նոր պատերազմներ սանձազերծելու համար «հող է նախապատրաստում»

Ֆրանսիան նոր պատերազմներ սանձազերծելու համար «հող է նախապատրաստում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ մեղադրել է Ֆրանսային՝ Հարավային Կովկասում նոր պատերազմներ հրահրելու փորձելու համար։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Բաքվում ընթացող «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում: Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Ֆրանսիան «խախտում է կայունությունը» ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է «անջատողական միտումներին և անջատողականներին»։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան զինում է Հայաստանում Ֆրանսիան «խրախուսում է Հայաստանում գտնվող ռևանշիստական ուժերին և հող է նախապատրաստում՝ նոր պատերազմներ սանձազերծելու համար»։

«Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն, զինում է Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը՝ իր կողմնակալ քաղաքականությունը վարելու համար, աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները՝ որպես պետությունների դեմ ճնշում գործադրելու միջոց»,- կարծում է Ադրբեջանի ղեկավարը։