• June 16, 2022

ՔՊ–ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին

ՔՊ–ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Տիկին Վարդապետյանը թե իր մասնագիատական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,-ասաց նա: