• August 10, 2022

ՔՊ-ի սրտի օլիգարխին Սևանում շինթույլտվություն են տվել Գնել Սանոսյանի օրոք․ ում մտերիմն է շքեղ առանձնատուն կառուցողը

ՔՊ-ի սրտի օլիգարխին Սևանում շինթույլտվություն են տվել Գնել Սանոսյանի օրոք․ ում մտերիմն է շքեղ առանձնատուն կառուցողը

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին Սեւանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցվում:

Ու թեեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սեւան» ազգային պարկը խնամքով թաքցնում են սեփականատիրոջը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է սեփականատիրոջ ով լինելը։ Առանձնատան տերը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին:

Իհարկե, 2018-ի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված, չափառները պետք է մաքրվեն, եւ Սեւանա լիճը պիտի վերադարձվի ՀՀ քաղաքացուն…»: Սակայն ինչպես շատ հարցերում, Փաշինյանը նաեւ այստեղ խաբեց:

Ու թեեւ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը Արման Հակոբջանյանին 2019 թ.-ի սեպտեմբերին տրամադրել է նախագծման թույլտվություն, այնուամենայնիվ, քաղաքաշինական նորմերի խախտումներով է նա կառուցում իր շքեղ առանձնատունը:

Ամբողջական հոդվածը այստեղ