Երեքշաբթի, 22 Ապրիլի, 2025
16.1 C
Yerevan

Վահագն Աբգարյանը տուժող է ճանաչվել

Ալավերդիում տեղի ունեցած Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանը տուժող է ճանաչվել վերջերս հարուցված քրեական գործի շրջանակներում։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վահագն Աբգարյանը դիմում է ներկայացրել և բացատրություն է տվել այն մասին, որ ՀՀ Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը իր նկատմամբ կիրառել է ֆիզիկական բռնություն և հոգեբանական ճնշումներ՝ իր չկատարած հանցանքի վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով։

Այս տարվա հուլիսի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Հարուցված գործի շրջանակներում Վահագն Աբգարյանը տուժող է ճանաչվել, իսկ նրա ներկայացուցիչ է ճանաչվել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։

Նշենք, որ Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ, նա «Մարտի 1»-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ։ Ի դեպ, Վահագն Աբգարյանը միակը չկա, ով պնդում է, որ Վահագն Հարությունյանը փորձել է խոշտանգել իրեն։ Սպանության գործով որպես վկա ներգրավված Գուրգեն Խաչիկյանն ու Աշոտ Խաչատրյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված հարցազրույցում պատմել են, որ նախկին պաշտոնյան իրենց հարվածել և հայհոյել է՝ պահանջելով ցուցմունքներ տալ Վահագն Աբգարյանի դեմ։ Վահագն Հարությունյանի կողմից ճնշումների մասին «Հակակոռուպցիոն բլոգ»-ին  պատմել է նաև Հայաստանից հեռացած Ալավերդիի նախկին բնակիչ Արմեն Հարությունյանը։ Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունքներ կորզելու փորձ է եղել նաև դատապարտյալ Արթուր Շահվերդյանից, ում նշանածը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին պատմել է մանրամասները։

Նշենք, որ «Հակակոռուպցիոն բլոգը» սեփական հետաքննություն է անցկացնում Ալավերդիում, իսկ հետագայում նաև Երևանում տեղի ունեցած հանցագործությունների պատվիրատուին բացահայտելու համար։  Ծավալուն  հետաքննությունը կհրապարակենք առաջիկայում։

 

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img