Երեքշաբթի, 22 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին կալանավորելու որոշումը մի քանի ամիս է՝ վիճարկվում է դատարաններում:

Նա, հիշեցնենք, հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստացման համար որպես մեղադրյալ է ներգրավվել դեռեւս 2018 թվականի հուլիսին. դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորելու որոշում կայացրել. Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Տեղեկացանք, որ նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, պետք է քննվեր Լյովա Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Սարգսյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմը մի քանի ամիս առաջ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Աբրահամյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանը հիմնավոր է համարել Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումը: Սակայն ըստ նրա՝ քննելով գործը, դատարանը Սարգսյանին առաջադրված մեղադրանքներից մեկով կալանքի խափանման միջոցի կիրառման պայմանի առկայության հետ կապված խնդիր է տեսել, ինչն էլ դատախազությունն այժմ բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Ըստ էության ստացվում է, որ դատարանը Սարգսյանի մեղադրանքներից մեկով գտել է, որ հիմնավոր կասկած չկա, եւ մյուս մեղադրանքի վերաբերյալ է կալանավորման հիմքեր տեսել:

Չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած լինի նաեւ պաշպանական կողմը:

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Լյովա Սարգսյանի որդին՝ Նարեկը, եւ դուստրը՝ Անին: Վերջինս 2018 թվականի սեպտեբերին է ներկայացել նախաքննական մարմնին. նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հաստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար եւ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, որպես մեղադրյալ է եւ նա նույնպես հետախուզվում է:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի եւ քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել  իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները եւ թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի եւ Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

«Պարզվել է նաեւ, որ Նարեկ Սարգսյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել 2017 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը՝ այդ կերպ քողարկելով հաշվետու ժամանակահատվածում իր ապօրինի հարստացումը: Այսինքն` Նարեկ Սարգսյանի գույքի ավելացումը նույնպես էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ Լյովա, Անի եւ Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 19.196.608 ՀՀ դրամի, 1.683.851.175 ՀՀ դրամին համարժեք՝ 3.482.269 ԱՄՆ դոլարի, 286.950.000 ՀՀ դրամին համարժեք 600.000 ԱՄՆ դոլարի, 992.978.234,25 ՀՀ դրամին համարժեք 1.928.009 ԱՄՆ դոլարի եւ 358.858.273 ՀՀ դրամին համարժեք 744.133 ԱՄՆ դոլարի գումարները»:

© Armtimes.com

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img