• February 6, 2019

«Նորաշեն 2007»-ից տուժածները պահանջում են նոր քննություն

«Նորաշեն 2007»-ից տուժածները պահանջում են նոր քննություն

Այսօր կառավարության շենքի մոտ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած քաղաքացիները բողոքի ցույց էին անում:

Նրանք պնդում էին, որ իրենց բնակարանների գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Հիշեցնենք, որ այս կոոպերատիվից բազմաթիվ քաղաքացիներ են տուժել, պայմանագիր են կնքել, գումար վճարել, որպեսզի բնակարան ձեռք բերեն, սակայն պարզվել է, որ խարդախության արդյունքում կոոպերատիվի ղեկավարությունը իրենց բնակարաններն այլ անձանց է վաճառել: Aravot.am-ի հետ զրույցում այս կոոպերատիվից տուժած քաղաքացի Արուս Վանյանն ասաց, որ գործով ի հայտ եկած նոր հանգամանքներով պահանջում են իրենց գործերն ուղարկել նոր քննության: Վանյանի պնդմամբ՝ տուժած քաղաքացիները հերթով դիմում եան դատարան, սակայն հայցերը մերժվում են:

Մանրամասները՝ տեսանյութում:

© Aravot.am