• August 29, 2023

Սա անընդունելի է. Մենենդեսը՝ Ադրբեջանի կողմից արցախցի երիտասարդների առևանգման մասին

Սա անընդունելի է. Մենենդեսը՝ Ադրբեջանի կողմից արցախցի երիտասարդների առևանգման մասին

Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Լաչինի միջանցքից Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգումը որակել է՝ որպես «անընդունելի արարք»։

 

«Խորապես անհանգստացած է, որ Ադրբեջանը շարունակում է իր աղաղակող պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության սահմանափակմանը և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է», – գրել է Մենենդեսը X-ի իր միկրոբլոգում։