• September 6, 2023

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության մասին հայտարարությանը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Զարգացման Եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է անդամակցի դաշինքին, «մեծ ֆանտազիա» է։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

«Սրանք մեծ ֆանտազիաներ են… Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք ելնում ենք իրականությունից»,- ասաց Գրուշկոն։

Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը «կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը»։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույս ենք դնում միմյանց վրա։ Եվ ես համոզված եմ, որ այս հաստատունը որոշիչ է լինելու մեր երկկողմ հարաբերություններում տարիներ և տարիներ»,- եզրափակել է բարձրաստիճան դիվանագետը։