• July 16, 2022

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հերթական քաղաքական սպանության զոհ

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հերթական քաղաքական սպանության զոհ

Երբ անպատժելիությունը դառնում է օրինաչափություն։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հերթական անպատժելիության, եւ քաղաքական զոհ է։ Երբ հղի կնոջը սպանեցին ու մնացին անպատիժ, այդ թվում «Հաց բերող» Արթուր Սարգսյանի ու անմեղ զինվորների սպանությունները։ Այսօր՝ հուլիսի 15-ին, դատական նիստի ժամանակ պրոդյուսեր, հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանը, որը արդեն երկու ամիս կալանավորված էր, դատարանում դատական նիստի ժամանակ գիտակցությունը կորցրել է, որից հետո դատարանում մահանում է Արմեն Գրիգորյանը։ Արմեն Գրիգորյանը քաղաքական հետապնդումների զոհ է։ Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ, դատարանում Գրիգորյանը նստած տեղից կողաշրջվեց ու ընկավ գետնին: Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացավ: Ներկաները փորձում էին օգնություն ցուցաբերել նրան: Շտապօգնություն կանչեցին: Ու ցավոք չկարողացան նրան փրկել։ Սա ակնհայտ ապօրինի, քաղաքական որոշումներ են, որոնք ստորագրել են ապօրինի անազատության մեջ պահելով Արմեն Գրիգորյանին։ Հիշեցնենք, որ մինչեւ հիմա նախկին իշխանությունների կողմից, օրվա իշխանության պատասխանատվության տակ անցած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը չի ներվել, իսկ ահա այսօր դատարանի դահլիճում մահանում է անազատության մեջ ապօրինի կալանքի տակ պահվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Սպանություն է տեղի ունեցել, եւ սա քաղաքական հետապնդման արդյունք է։ Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ըստ ԱԱԾ հաղորդագրության, ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Ըստ ԱԱԾ-ի՝ համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում եւ այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի եւ Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը եւ մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

Այս ամենը առաջ բերելու արդյուքնում, առաջին հայացքից գուցե թվա անհեթեթ, այն ինչ համամատատում ենք այսօրվա ողբերգական դեպքի հետ, բայց օրինակները դեպքերի անարդարության հաջորդականության արգասիքն է։ Այսօրվա դատական նիստին, երբ կարգադրիչները թույլ չտվեցին Արմեն Գրիգորյանի հարազատներին, այդ թվում մորը մոտենալ որդուն, միանգամից մարդու աչքի առաջ է գալիս Քոչարյանի դատը, որտեղ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայացրել ու երաշխավորել էին նրա պատշաճ վարքագիծն ազատության մեջ: Ինչին որ նախագահները ներկայացել էին դատարան, եւ հենց դատարանում մոտեցան ամբաստանյալին ու գրկախառնվեցին։ Ինչն էլ ավարտվեց ծափողջույններով։ Մի տեղ մարդուն կալանավորում ու դատարանում արգելում են մորը որդուն մոտենալ, ու սպանում են էմոցիոնալ պոռթկումների համար, մի տեղ տարբեր քրեական գործերով անցնող ամբաստանյալին թողնում են ազատության մեջ, եւ որ ամենազավեշտալին է կարգադրիչների ներկայությամբ գրկախառնություն ու ջան-ուրախություն։

Արդարադատության դիսոնանս։