• July 2, 2021

Պողպատե արդարադատությանը սպասելիս

Պողպատե արդարադատությանը սպասելիս

Նոր մանդատը բերում է պատասխանատվության նոր մակարդակ։

Հասարակությունը պետք է կարողանա տարբերակել, թե որ խնդիրներն են ժառանգվել նախկինից, որոնք թույլ չտվեցին գործող իշխանություններին անցկացնել դատական արդյունավետ բարեփոխումներ։ Ավելին, այժմ իշխանությունները պետք է կարողանան գույքագրել և թե՛ փորձագիտական շրջանակներին, թե՛ հանրության լայն խավերին բացատրել, թե ինչ խութեր են ժառանգել նախկինից, որոնք հաղթահարելու համար նույնիսկ երեք տարին բավական չէր տարբեր օբյեկտիվ պատճառներով։

Վերոհիշյալ «ժառանգած»  խնդիրներից կարելի է և պետք է նախևառաջ առանձնացնել դատավորական համայնքն իր արժեհամակարգով։ Հաշվի առնելով, որ այսօրվա դատավորական համայնքի ճնշող մեծամասնությունը ձևավորվել է 1998-ից սկսած, դժվար թե դատավորների մի ստվար զանգված ցանկանա կիսել 2018-ից հետո իշխանության եկած ուժի դատական բարեփոխումների պատասխանատվությունը, որը կարելի է անվանել «պողպատե պատասխանատվություն». դատավորներն արդեն համոզվել են, որ քաղաքական իշխանությունների կյանքն ի տարբերություն իրենց կյանքի կարճատև է։

Այսպիսով, որքան էլ գործադիրում մշակեն «միջազգային լավագույն փորձին համապատասխանող» բարեփոխումների փաթեթ, մեծ է հավանականությունը, որ դրա անմիջական կրողներն ու իրականացնողները` դատավորներն ու նրանց աշխատակազմերը, անհաղորդ մնան այդ բարեփոխումների իրականացմանը։ Սա կարող է մեկնաբանվել որպես լռելյայն խռովություն, բայց սա այն օբյեկտիվ իրականությունն է, որից խուսափել չի հաջողվի ցանկացած իշխանության, որը կգնա արմատական կամ խորքային բարեփոխումների ճանապարհով։ Ընտրողներն այս անգամ երկարատև բարեփոխումների մանդատ կարծես թե չեն տվել, մարդիկ հենց այսօր են ուզում զգալ դատարանների արդյունավետ աշխատանքի արդյունքները։

Ամբողջական հոդվածը այստեղ՝ https://www.civilnet.am/news/624901/%D5%BA%D5%B8%D5%B2%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD/?fbclid=IwAR1AkIdsYgarBED91wA5BV57Xkx7YmoYswCco162_2Qyyb-sJ2odkG1L0hY