• July 18, 2022

Որ կառույցին որքան գումար կտան. բյուջե 2023

Որ կառույցին որքան գումար կտան. բյուջե 2023

2023 թ. նախնական բյուջետային ծրագրերի ու ֆինանսական հատկացումների շուրջ քննարկումները սկսվել են։ Armlur.am ֊ ներկայացնում է տնտեսության թեմայի շուրջ հատկացումները։

Օրինակ, կադաստրի կոմիտեն 2023 թ. կստանա շուրջ 4.3 մլրդ դրամ: Կառույցը նպատակ ունի թվայնացնել համակարգը, քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել: Ներկա դրությամբ ընթանում են Շիրակի մարզի քարտեզագրման աշխատանքները:

ՀՀ ՏՄՊՊՀ-ին 2023 թ. պետական բյուջեով նախատեսվել է հատկացնել 550 մլն դրամ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվելու է շուրջ 320 մլրդ դրամ. կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ 134 մլրդ դրամ կհատկացվի տրանսպորտին: 13.8 մլրդ դրամ է հատկացվել Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի կառուցմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. հատկացվելու է 51.8 միլիարդ դրամ, տնտեսական ոլորտին 21.9 մլրդ, որից արտաքին աղբյուրներով՝ 8.6 միլիարդ դրամ: Կիրականացվի 12 ծրագիր՝ 47 միջոցառում:

Գյուղատնտեսությանը նախատեսվել է 29.9 միլիարդ, որից արտաքին աղբյուրներով՝ 2.5 մլրդ: Բնագավառում կիրականացվի 6 ծրագիր՝ 30 միջոցառում: Զբոսաշրջության զարգացման համար կհատկացվի 8.9 մլրդ դրամ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համար նախատեսվել է 11.9 միլիարդ դրամ, կիրականացվի 7 միջոցառում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար նախատեսվել է 1.8 մլրդ դրամ: