• July 27, 2022

Ովքեր են ԲԴԽ անդամի թեկնածուները. ինչ է սպասվում այսօր

Ովքեր են ԲԴԽ անդամի թեկնածուները. ինչ է սպասվում այսօր

ArmLur.am-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին դատավորները հավաքվելու են:

ArmLur.am -ին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության դատավորների ժողով հրավիրել, իսկ ժողովի նպատակը ԲԴԽ անդամ ընտրելն է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ովքեր են ԲԴԽ անդամի թեկնածուները: Նրանք են՝

Անահիտ Թումանյանը(Սյունիք մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան),

Լիլիթ Խաչատրյան(Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան),

Նաիրա Հովսեփյանը (Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան),

Գայանե Մազմանյան (Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան):