Նվերներն ու դատավորները

Նվերներն ու դատավորները

Դատական օրենսգիրքը սահմանում է դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, համաձայն որոնց, դատավորը որպես կաշառք ընկալվող նվերները ստանալուն պես պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում հայտնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: (73-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

Ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովի ռեեստրի դատավորների տվյալները միայն նվերների վերաբերյալ` նկատում ենք

Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանը 2014-ին 70 մլն դրամ արժողությամբ բնակարան և 4,8 մլն դրամ արժողությամբ այգետնակ է ստացել նվիրատվության տեսքով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի մեկ այլ դատավոր Գագիկ Պողոսյանը 2015-ին ստացել է 3 մլն դրամ նվիրատվություն։ Իսկ նրա կինը` Լիլիթ Գաբրիելյանը, ավելի մեծ ուշադրության է արժանացել․ 2011-ին՝ 15 000 դոլար, 2012-ին՝ 2000 դոլար, իսկ 2014-ին՝ 10 000 դոլար նվիրատվություն։

Արդեն նախկին դատավոր Գագիկ Խանդանյանը 2015թ-ին նվեր էր ստացել 40 մլն դրամ արժողությամբ բնակարան և 5 մլն դրամ արժողությամբ ավտոտնակ:

Նորանշանակ դատավոր Ռուզաննա Ազրոյանը 2018-ին ստացել է 30 000 դոլարի նվիրատվություն՝ գույքի տեսքով։

Այս նվիրատվությունները օրենքի պահանջով պարտադիր պետք է քննության առարկա դառնան, սակայն փաստացի չեն դառնում Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում։  Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով: (73-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

Հայաստանում դատավորները սրտի կամոք, բայց օրենքից դուրս նվեր են ստանում գումար, անշարժ գույք, թանկարժեք իրեր, իսկ դատավորների էթիկայի հանձնաժողովի աչքերը Ֆեմիդայի աչքերի պես փակ են, սակայն լրիվ այլ պատճառներով։

  • February 8, 2022

Gifts and judges

Gifts and judges

The judicial code defines donation limitations to judges. All donations having perception of a bribe must be reported within a week to the Ethics and Disciplinary Committee of Judges.

(more…)