• July 29, 2022

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով շուրջ 100-ից ավել անձ է հարցաքննվել

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով շուրջ 100-ից ավել անձ է հարցաքննվել

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով շուրջ 100-ից ավել անձ է հարցաքննվել եւ առաջիկայում նախաքննական մարմինը քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարի:

Ավելին, հայտնել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը նոր մեղադրանքներ է առաջադրել Անդրանիկ Փիլոյանին, ասել է թե՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է եւ ծանրացվել է:

Այս տեղեկությունը ArmLur.am-ը փորձել էր պարզել անձամբ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանից, որը հայտնեց, թե այս պահին որեւէ բան չի կարող ասել մինչեւ չխոսի Անդրանիկ Փիլոյանի հետ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։

Ամբողջական հոդվածը այստեղ