• July 18, 2022

Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։

Ինչպես հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։