• April 26, 2024

«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին

«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին

Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է. ոստիկանները փորձում են ուժով ազատել ճանապարհը:

Ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը դիմելով ակցիայի մասնակիցներին քաշքշող ոստիկանին՝ ասաց. «Քեզ չեն սովորացրե՞լ՝ ոնց պետք է վարվես քաղաքացու հետ: Անհամաչափ ուժ ես գործադրում»:

Ոստիկաննէլ պատասխանեց, որ հրաման է կատարում:

Այդ պահին ոստիկանները սկսեցին մարդկանց հրելով բացել ճանապարհը: Հրեցին նաեւ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին:

Երբ լրագրողը ոստիկաններից մեկին դիելով ասաց, որ նա ձեռք է բարձրացնում ԱԺ պատգամավորի վրա, վերջինս արձագանքեց. «Ձեր գործին անցեք, հա՞: Խանգարում ես իմ աշխատանքին, կպի գործիդ, գնա էն յան ստեղից»:

Դրանի քիչ անց ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, այդ թվում բերման ենթարկվեց Արթուր Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Այսօր ճանապարհներ էին փակվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ողջ հանրապետությունում։