• July 3, 2020

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավարի փեսային գեներալի կոչում են տվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավարի փեսային գեներալի կոչում են տվել

Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար Վարազդատ Մկրտչյանի փեսային գեներալի կոչում են տվել:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հուլիսի 1-ը դատախազության աշխատակիցների օրն էր եւ մի շարք դատախազներ կոչումներ ստացան:

Գրել էինք, որ Մխիթար Գոշ մեդալով պարգեւատրվեց Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Փանոսյանը:

Սակայն այսքանով մեր բացահայտումները չեն դադարում: Մասնավորապես հուլիսի 1-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ․ հունիսի 30-ի հրամանագրով ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Իսկ ահա Սարգիս Մնացականյանը Նորք Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար Վարազդատ Մկրտչյանի՝ Նորքի Վարոյի փեսան է: Ի դեպ Նորքի Վարոն համարվել է Սերժ Սարգսյանի մտերիմներից եւ իշխանութունների մատուցած ծառայությունների համար նրան շնորհեցին Երևանի քաղաքացու պատվավոր կոչում:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

©Armlur.am