• January 3, 2022

Կարեն Անդրեասյանի ստորագրած նախագիծը հակասում է Սահմանադրությանը․ հեղինակները ՔՊ-ական պատգամավորներ են

Կարեն Անդրեասյանի ստորագրած նախագիծը հակասում է Սահմանադրությանը․ հեղինակները ՔՊ-ական պատգամավորներ են

ArmLur.am-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։

Օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը, հիշեցնենք, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ու փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանն ու Վահագն Հովակիմյանն են։

Օրենքների լրամշակված տարբերակով նախատեսվում է, որ, օրինակ, քրեական դատավարության օրենսգրքում տեղ կգտնեն այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ դատական սանկցիայի նոր տեսակի՝ «իրավունքի իրականացման սահմանափակման» սահմանումը։ Նախատեսվում է նաև սահմանափակել պաշտպանից հրաժարվելու, միջնորդության, բացարկի, ապացույցների ներկայացման, բացման ու եզրափակիչ ելույթով կամ հայտարարությամբ հանդես գալու իրավունքները։

Նշված դրույթները, ըստ առաջարկվող փոփոխությունների, դատարանի կողմից կարող են սահմանափակվել դրանցից ոչ բարեխիղճ օգտվելու դեպքում։ Փաստորեն՝ օրենքի լրամշակված տարրբերակը ենթադրում է, որ այն կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 61-րդ հոդվածի հետ, որ սահմանում է դատական պաշտպանության իրավունքը։ Կարող են սահմանափակվել նաև անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով փաստաբանների կողմից կիրառվող տարբեր մարտավարությունները։

https://armlur.am/1158321/?fbclid=IwAR0VcjUUaHcuxnnozngJCPG9cOGDgoG6pxXuHFtHlk4SK118wUDEBGJb3oI