• December 26, 2021

Խորհրդարանական ընդդիմությունը պետք է թույլտվություն վերցներ իմ հեղինակային իրավունքն օգտագործելու համար. Մարինա Պողոսյանը՝ Արթուր Դավթյանին անվստահություն հայտնելու մասին

Խորհրդարանական ընդդիմությունը պետք է թույլտվություն վերցներ իմ հեղինակային իրավունքն օգտագործելու համար. Մարինա Պողոսյանը՝ Արթուր Դավթյանին անվստահություն հայտնելու մասին
Խորհրդարանական ընդդիմությունը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին հայտնել էին, որ հնարավոր է՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ անվստահության գործընթաց սկսեն ու չսահմանափակվեն միայն Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու գործընթացով:

 

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ընդհանրապես ուղեղը չի ծանրաբեռնում դիմադիր-ընդդիմադիր, իր գոյություն չունեցող նույն մասսայի կողմից արված հայտարարությունների վերաբրեյալ:
«Բայց այստեղ խոսքը գնում է գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու մասին: Այստեղ պետք է իմ հեղինակային իրավունքն իրենք չօգտագործեն կամ թույլտվություն վերցներ իմ հեղինակային իրավունքն օգտագործելու համար, որովհետև 2019 թվականին նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 21-ը դատախզության դիմաց ես և իմ կազմակերպած ակցիայի շրջանակներում բոլորս անվստահություն հայնել ենք, որը պայմանավորված չի եղել քաղաքական որևէ գործընթացներով, այլ պայմանավորված է եղել գլխավոր դատախազի կերպարով, իր արած գործառույթներով, առերևույթ հանցագործություններով և այլն: Այդ հարցի պատասխանն արդեն տարիներ շարունակ հնչեցվում է իմ կողմից, այսինքն իրենք իմ հեղինակային իրավունքը՝ չակերտավոր ընդդիմությունը խախտել է, որովհետև ես իմ անվստահությունը վաղուց եմ հայտնել ու ինձ շատ հետարքիր է, որ փաստորեն իրավապաշտպան կառույցը ավելի խելացի է գտնվել կամ ավելի խորաթափանց է գտնվել երեք տարի առաջ՝ 2019 թվականին, որ մենք մեր անվստահությունը հայտնել ենք: Ու չգիտես ինչի այն ժամանակ այդ նույն դիմադիր-ընդդիմադիր, չգիտեմ չակերտավոր ուժերը չեն միացել, չնայած այն փաստին, որ մենք մանրակրկիտ բացատրել ենք և մանրակրկիտ փաստել ենք փաստերով, թե ինչի համար ենք պահանջում Արթուր Դավթյանի հրաժարականը»,-ասաց Պողոսյանը:
Իրավապաշտպանն ասաց նաև, որ հատուկ էջ ունեն, որտեղ պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը, այնպես որ այսօր խորհրդարանական ուժերը կրկնօրինակում են «Վելես» կազմակերպության գործառույթները: