• September 20, 2022

Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ գործընկերներ,

Այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։

Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ Ձեր մարդկային բարձր որակների ու աշխատանքի նկատմամբ այդչափ պատասխանատու ու սրտացավ լինելու, ինձ վստահելու ու աշխատանքս գնահատելու համար։

Տիկին Վարդապետյան, շնորհակալ եմ Ձեզ այս պատասխանատու աշխատանքի առաջարկն ինձ անելու համար։

Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ գործընկերներ, Ինչպես միշտ, հեռախոսահամարս Ձեզ հասանելի է:

Բոլորիս արդյունավետ աշխատանք եմ ցանկանում»։