Կիրակի, 1 Հունիսի, 2025
15.1 C
Yerevan

«Ժողովուրդ»․ Ինչ է մտածում Փաշինյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքականություն է որդեգրել եւ որոշել անձամբ չպատասխանել լրագրողների հարցերին:

Բանն այն է, որ դեռեւս հուլիսի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրանից հետաքրքրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի եւ նրա կնոջ ունեցվածքի մասին:

Վերջինս, հիշեցնենք, 2021 թվականի մայիսին 584 հազար 950 դոլարով տուն է գնել ԱՄՆ Մերիսվիլ քաղաքում: Մենք այս առիթով Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էինք՝ արդյոք տեղյակ է, որ նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալը, պետական պաշտոնում ծառայելուն զուգահեռ, բիզնես գործունեություն է ծավալել, նաեւ հետաքրքրվել՝ 584 հազար 950 դոլարով տուն գնելն արդյոք կոռուպցիայի վառ օրինակ չէ:

Վարչապետից հետաքրքրվել էինք նաեւ՝ արդյոք պատրաստվում է Բադալյանին աշխատանքից ազատել, թե ոչ: Հետաքրքիր է, որ, անձամբ մեր հարցերին պատասխանելու փոխարեն, Փաշինյանը գրությունն ուղարկել է հենց Բագրատ Բադալյանին, եւ վերջինս ինքնապաշտպանական է գրել. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում եմ, որ ես բիզնեսով չեմ զբաղվում, այն հանձնել եմ հավատարմագրային կառավարման՝ համաձայն օրենսդրության, ինչի մասին նշված է նաեւ իմ հայտարարագրում»:

Բայց մեզ հետաքրքրում էր ոչ թե Բադալյանի արդարացումը, այլ հարցը՝ կոռուպցիայի օրինակ է դեպքը, թե ոչ, և ամենակարևորը՝ վարչապտը մտադիր չէ արդյոք պաշտոնանկ անել կասկածելի ճանապարհով հարստացածին: Ամեն դեպքում, հարցումը կրկին ուղարկել ենք:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img