• April 19, 2022

Թիկնապահներ 10 տարով, ավտոտրանսպորտ, կահավորված գրասենյակ, հատուկ կենսաթոշակ. ինչ է սպասվում պաշտոնաթող վարչապետին

Թիկնապահներ 10 տարով, ավտոտրանսպորտ, կահավորված գրասենյակ, հատուկ կենսաթոշակ. ինչ է սպասվում պաշտոնաթող վարչապետին

Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նախագծով սահմանվում է, որ պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել կառավարության սահմանած կարգով:

ԱԱԾ-ի ներկայացված նախագծով՝ պաշտոնաթող վարչապետին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:

«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, իսկ գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով», – նշված է նախագծում։

Ամբողջական հոդված այստեղ՝https://lurer.com/?p=460522&l=am