• July 2, 2021

Գրավել Վերաքննիչը, այս է խնդիրը. դատավորները հայտարարել են՝ թող Ջհանգիրյանը բախտը փորձի

Գրավել Վերաքննիչը, այս է խնդիրը. դատավորները հայտարարել են՝ թող Ջհանգիրյանը բախտը փորձի

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «պողպատե» մանդատ ստացած իշխանությունը եւ նրա ներկայացուցիչները որոշել են ժամանակ չկորցնել, օպերատիվ եւ հետեւողականորեն լծվել են «պետական համակարգը հաղթող ուժին ծառայեցնելու գործին»։

Եւ քանի որ առաջին եւ հիմնական դիմադրողը դատական համակարգն է, ուստի այն «բուռը հավաքելու» առաքելությամբ ԲԴԽ գործուղված եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար «կարգված» Գագիկ Ջհանգիրյանը այժմ պետք է կատարի խոստումը եւ արդարացնի իր նշանակումը։

Հանուն արդարության, պետք է նկատի ունենալ, որ դատական համակարգը կամաց-կամաց թուլանում, իմունիտետը կորցնում է եւ Ջհանգիրյանին երրորդ իշխանությունը գրավելու համար մնացել է մի քանի «վճռական» ճակատամարտ։
Ահեղ եւ ճակատագրական մարտը Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնի համար է։

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 4-ին։
Այս դատարանը թերեւս «ամենադիմացկունը» եւ «չհանձնվողը» դուրս եկավ, որտեղ կարող են բեկանվել իշխանության համար օրհասական նշանակություն ունեցող գործերով որոշումներ՝ սկսած խափանման միջոցներից, մինչեւ առաջին ատյանի դատավճիռներ։
Իսկ առաջիկայում Վերաքննիչ քրեական դատարանին մեծ առաքելություն է սպասվում, նախկին նախագահների՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան, ընտրությունների ժամանակ հարուցված քրեական գործերով ցանկալի կամ անցանկալի որոշումները առաջին ատյանից կորզելուց հետո այս ատյանում կարող են խնդիրներ լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝https://www.armdaily.am/?p=143145&l=am&fbclid=IwAR0LTotAhKGCCNf1I6va5s72h9lfNsC82edQSivis7sNefks44dHm62pLjU