• July 2, 2021

Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրգործով դատավճիռը

Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրգործով դատավճիռը

Այսօր Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում ընթանում էր շիրակցի 14 գերիների շինծու քրեական գործով դատական հերթական նիստը, դատավոր Աֆգան Հաջիևի նախագահությամբ։

Հայ ռազմագերիներն են՝ Հրաչյա Ավագյանը, Գեղամ Սերոբյանը, Արմեն Բագասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Էդգար Մաթեսյանը, Յուրի Կարապետյանը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարցաքննվել է երկու վկա, այնուհետև ուսումնասիրվել են գործին առնչվող փաստաթղթերը։ Դատաքննությունն ավարտվել է։ Դատախազը պահանջել է Հրաչ Ավագյանին, Գեղամ Սերոբյանին դատապարտել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով (պետական սահմանի ապօրինի հատում)՝ 5 տարի ժամկետով ազատազրկման, մյուսներին՝ նույն հոդվածով՝ 2 տարվա ազատազրկման։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հնչեցրել է դատավճիռը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/389770.html?fbclid=IwAR3W4PDFVd-rkT6OYpJFTibeqw7iNdkQIZQEdelQZUXJE2aXDew7c7YaCf0

© factor.am