• November 24, 2021

Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի եղբոր որդուն դատի են տվել. դատախազի հարազատը չի վճարել

Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի եղբոր որդուն դատի են տվել. դատախազի հարազատը չի վճարել

Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն Արաբկիր վարչական շրջանի դատախազ՝ Սիսակ Խաչատրյանին եղբոր որդին հայտնվել է դատարանում:

 

 

Պարզվում է,  որ դատախազի եղբոր որդին ներկայիս իշխանությունների օրոք պարտք ու պահանջ ունի Սևան Ազգային պարկ ՊՈԱԿ-ի հետ ու պարտքի հարցը այնքան է խորացել, որ բանը հասել է դատարանին: Իսկ հիմա ամենասկզբից:

Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ,որ Նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված վարձակալները 270 միլիոն դրամ են պարտք «Սևան ազգային պարկին»:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողերի վարձակալության, կառուցապատման պայմանագրային պարտավորությունները ստանձնած վարձակալներն ու կառուցապատողները մոտ 270 միլիոն դրամ են պարտք պարկին ու այդ պարտքատերերից մեկն էլ Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի եղբոր որդին է ՝ժորժ Խաչատրյանը: Մասնավորապես , մեր հետաքննության արդյունքում պարզեցինք, որ անցած տարի «Սևան ազգային պարկը» դատարան է դիմել Ժորժ Խաչատրյանից վարձակալական գումարի բռնագանձման ու նրա հետ կնքված պայմանագիրը խզելու համար։ Ըստ հայցի՝ պարկը Խաչատրյանից պահանջել է մոտ 400000 դրամ, իսկ դա վճարելուց հետո հրաժարվել է հայցից։

Սակայն պարզեցինք, որ այսքանից հետո խնդիրը չի լուծվել եւ պարկը այս տարի կրկին դատի է տվել Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի՝ եղբոր որդուն ՝ժորժ Խաչատրանին եւ կրկին գումար է պահանջում: Ստացվում է,որ ՀՀ դատարաններում դատախազ Սիսակ Խաչատրյանը այլ քաղաքացիների մեղադրում է ենթադրյալ հանցանքի մեջ, իսկ իր եղբոր որդու հարցով այլ անձիք են դիմում դատարան: Եւս մեկ ուշագրավ Արաբկիրի դատախազ Սիսակ խաչատրյանը ֆինանսների նախկին նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական Վարդան Խաչատրյանի եղբայրն է, ինչի արդյունքում էլ Սերժ Սարգսյանը Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 99-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին Ժորժիկի Խաչատրյանին շնորհել էր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ա․Թովմասյան