Կիրակի, 1 Հունիսի, 2025
31.1 C
Yerevan

Բացահայտվել է նոր կոռուպցիոն կծիկ․ Սերժ Սարգսյանի հովանավորյալը թալանել է պետության միջոցները

«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին տարածած հաղորդագրությամբ փաստեր էր ներկայացրել մի մեծ ֆինանսական խարդախությունների մասին։ Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն ֆինանսական խարդախություններ է արել և իր կողմից կառուցվող շենքերում անշարժ գույք գնած քաղաքացիներին պայմանագրով սահմանված տարածքից ավելի փոքր տարածք է տրամադրել, իսկ պետությունից հարկեր թաքցնելու նպատակով բնակարանների իրական արժեքը, որը տարիների ընթացքում փոխանցել են գնորդները, չի արտահայտվել պայմանագրում։

Այս տեղեկատվությունը ուշագրավ է նրանով, որ «Էլիտ Գրուպ»-ի սեփականատեր Արմեն Մկոյանը հանդիսանում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերը: Մասնավորապես, Աղստև գետի վրա գործող ամենահզոր ՀԷԿ-ը շահագործում է «ԷլԷնԷքս» ՍՊԸ-ն։ Ընկերության կանոնադրական կապիտալը 200 մլն դրամ է: Տարեկան արտադրում է 9 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Ընկերության ամենամեծ բաժնետերը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը: Ինչպես տեսնում ենք, նրա գործընկերների շարքում է նաև Արմեն Մկոյանը:

Իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Մուշեղ Շուշանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մի քանի քաղաքացիներ են դիմել նույն խնդրով, ներկայումս իրենք փաստահավաք աշխատանք են կատարում և բոլոր նյութերն ունենալուց հետո պատրաստվում են դրանք ներկայացնել իրավապահներին։ «Կարճ ժամանակ անց, երբ մենք կունենանք փաստերի բավարար համակցություն, հաղորդում կներկայացնենք հանցագործության մասին։ Սա հանցավոր սխեմա է, որը գործել է համատարած։ Խոսքը գնում է հարյուրավոր քաղաքացիներին պատճառված վնասի, խարդախության և, ի վերջո, պետությանը պատճառված հսկայական վնասի մասին։ Ու այս ամենը հնարավոր է դարձել հովանավորչության արդյունքում։ Արմեն Մկոյանը օգտվել է անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունից»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

© 1in.am

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img