• October 14, 2022

Արայիկ հարությունյանի տեղակալը մեծ գումարներ է ստացել կառավարությունից․ «Հրապարակ»

Արայիկ հարությունյանի տեղակալը մեծ գումարներ է ստացել կառավարությունից․ «Հրապարակ»

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։

2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, Բադալյանի ընկերությունը գնման 9 պայմանագիր է կնքել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որոնցից երեքը՝ խոշոր` 56 մլն, 89 մլն եւ 30 մլն  դրամ արժողությամբ։ Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է հեղինակային վերահսկողության ծառայությունների մատուցմամբ, այսինքն՝ հետեւում է նախարարության կողմից իրականացվող շինարարական, ճանապարհաշինական աշխատանքների կատարմանը, կազմում է համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրություններ իրականացնում, այլ կերպ ասած՝ շինարարության թղթաբանությունն է իրականացնում եւ վերահսկում շինարարական աշխատանքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am