• June 13, 2022

Ավտոկայանատեղերի վճարման դրույքաչափերը կփոխվեն. նոր առաջարկ

Ավտոկայանատեղերի վճարման դրույքաչափերը կփոխվեն. նոր առաջարկ

Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, առանձնացվելու է կառավարության կողմից սահմանված գույնին և ձևին համապատասխան գետնանշումով:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվաքների նախարարությունն առաջարկում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել: Եվ այս մասին որոշման նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման:

Պարզվում է՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի ներկայիս կարգավորումներով՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, որպես տարբերակիչ միջոց և պարտադիր տարր, առանձնացվում են կարմիր գույնի գետնանշումներով, որոնցում թեև առկա են առանձին հատվածներ նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչնդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար:

Ավելին, ներկայումս կիրառվում է ընդհանուր մոտեցում վճարման դրույքաչափերի վերաբերյալ, և համայնքային վճարովի ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանվելու են նաև առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոակայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Բացի այս, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանումն ըստ գոտիականության՝ ընդհանուր ավտոկայանատեղիների և ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ:

https://armlur.am/1192495/