Շաբաթ, 10 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում են նաեւ գույքի գները։

անում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բավականին բարձրացել են: Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ ավելի են բարձրանալու: Մյուս կողմից՝ կառուցապատողները զգուշացնում են, որ եթե շինանյութերի գները շարունակեն բարձրանալ, ապա դա կարող է մեծ ազդեցություն ունենալ բնակարանների գների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ գերազանցում է 1700 դոլարը կամ 744 հազար 100 դրամ է: Ի դեպ, նախորդ տարվա հունիսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն 622 հազար դրամ է կազմել, այսինքն՝ մեկ տարվա ընթացքւոմ բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 122 հազար 100 դրամով: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ տարվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում:

Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գներն ավելացել են 4100, Ավանում՝ 3950 դրամով, Աջափնյակում՝ 2600 դրամով, Մալաթիայում՝ 3900 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1000 դրամով: Օրինակ՝ Արաբկիրում հունիսին բնակարանի մեկ քմ-ի արժեքը 526 հազար 600 դրամ է կազմել, իսկ մայիսին՝ 522 հազար 500 դրամ: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում այս տարվա հունիսին արժեցել է 204 հազար 300 դրամ: Անշարժ գույքի շուկայի մասնագետների խոսքերով՝ բնակարան գնողները հիմնականում օգտվում են հիփոթեքային վարկերից:

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img