• October 17, 2022

Աղվան Հովսեփյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Աղվան Հովսեփյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի  գործն ընդդատության կարգով ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Որոշման մեջ նշված է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը վերաբաշխվում են հակակոռուպցիոն դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև։

Հիշեցնենք, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը օրինականացնելու համար