Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
16.1 C
Yerevan

Պատերազմից հետո քանի ռուս եւ ուկրաինացի զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստան ժամանել է Ռուսաստանի Դաշնության 269 հազար 369 քաղաքացի: Ի դեպ նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 252 հազար 742 ռուս:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսին Հայաստան ժամանել է Ուկրաինայի 2129 քաղաքացի, դուրս եկել 2160 ուկրաինացի: Իսկ այս տարվա 5 ամիսներին Ուկրաինայի 10 հազար 19 քաղաքացի է եկել մեր հանրապետություն, դուրս եկել՝ 9530-ը: Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան են ժամանել մեծ թվով ՌԴ, նաև՝ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։

Այս պատճառով Հայաստանում բնակարանատերերն առիթից օգտվելով  բնակարանների գները բարձրացրեցին, անգամ պահանջեցին դուրս գալ վարձով տանից, եւ այն ավելի բարձր գնով տվեցին ազգությամբ ռուս եւ ուկրաինացի քաղաքացիներին: Օրինակ, Երեւանում եթե բնակարանի ամսական վարձը 150 հազար դրամ էր, ապա ռուս, ուկրաինացի քաղաքացիների Հայաստան գալուց հետո այն դարձել է 300 հազար դրամ եւ ավելի: Ի դեպ, բնակարանների բարձր վարձավճարների պատճառով, բազմաթիվ ռուս եւ ուկրաինացի քաղաքացիներ հիասթափվելով մեկնել են Վրաստան: Այժմ Վրաստանում տները, բնակարանները, հյուրանոցները զբաղված են, գրեթե ազատ տեղեր չկան եւ պարզվում է, որ մինչեւ նոյեմբեր ամիս ամրագրված են: Ավելին, Վրաստանում բնակարանատերերն իրենց հերթին խորամանկ քայլի են դիմել. թանկացրել են բնակարանների, տների վարձավճարները:

Սակայն այս ոլորտում անհանգստացնող երեւույթն այն է, որ ռեստորաններում, հյուրանոցներում գներն աճում են: Այսօր հայաստանյան հյուրանոցներում ծառայությունների գները բավականին բարձր են եւ տուրիզմի ոլորտի մասնագետները մտահոգված են, որովհետեւ կարծում են, որ բարձր գները դեռ երկար ժամանակ կարող են պահպանվել:

https://armlur.am/1200279/

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img