Շաբաթ, 10 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Ոստիկանությունը՝ միակ հենարան. 9 մլրդ դրամ պարգևավճարների համար. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերջին շրջանի զարգացումները 2020 թվականից հետո ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանները միայն:

Դա, կարծեք թե, փոխադարձ վերաբերմունք է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանության աշխատողներին, եւ ոստիկանությանը տալիս է ահռելի մեծ թվերով պարգեւավճարներ՝ մյուս բոլոր պետական գերատեսչությունների համեմատ:

Պետական պարգեւատրումների ցանկի առաջին տեղում է ՀՀ ոստիկանությունը, որը պահպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ որին հատկացված պարգեւատրումները, ներառյալ՝ դրամական խրախուսումները եւ հատուկ վճարները, կազմում են 9 մլրդ 163 մլն 873 հազար դրամ: Հատկանշական է, որ մենք ոստիկանությունից բացի ունենք պետական համակարգի շատ ավելի կարեւոր գործառույթ իրականացնող աշխատակիցներ, ինչպիսիք են պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ կառույցներ: Իհարկե, պաշտպանության նախարարությանը հատկացվող պարգեւատրումների ֆոնդը գաղտնի է պահվում, բայց, վստահաբար, ոստիկանությունից շատ չէ, ու ոստիկանությունը գերիշխում է շատ պարգեւավճար ստացող գերատեսչությունների ցանկը:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության հետ «գործարքի» է գնացել. «ես ձեզ կտամ փող, դուք կպահեք իմ իշխանությունը», ու, այսպես էլ, 2020 թվականից մինչեւ հիմա, այս համերաշխության մեջ ապրում է: Տպավորություն է, որ մի ողջ ոստիկանական համակարգ Նիկոլ Փաշինյանի համար թիկնապահ է աշխատում եւ նրա անվտանգությունն է ապահովում, որի վառ եւ ամենատպավորիչ դրսեւորումն եղավ Եռաբլուրում, երբ ոստիկանները ուժով ծնողներին իրենց որդիների գերեզմանից հրեցին ու հեռացրեցին, որպեսզի Փաշինյանը գա ու ծաղիկ դնի իրենց որդիների գերեզմաններին:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img