• September 23, 2022

Անորոշ իրավիճակ է. Ներքին Հանդի վարչական ղեկավար

Անորոշ իրավիճակ է. Ներքին Հանդի վարչական ղեկավար

Այս պահին Ներքին Հանդում որևէ լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է: Սահմանի լարված իրադրության մասին ArmLuram-ին ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:

«Ոգին մարտական է, միայն անորոշություն է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, 15-20 րոպե կրակ էր բացել Ներիքն Հանդի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել մեկ քաղաքացի: