Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
24.1 C
Yerevan

Շուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր:

Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ. տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վաչագան Շիրոյանը սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ադամ Սարուխանյանի հետ:

Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շիրոյանը շուրջ չորս տասնյակ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, որպես կաշառք տվել է Ադամ Սարուխանյանին: Վ. Շիրոյանի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ադամ Սարուխանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանցից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ադամ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վաչագան Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 34-38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: Եվս 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար: Ադամ Սարուխանյանի, Վաչագան Շիրոյանի և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img