Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
22.5 C
Yerevan

Մետրոյի թեման պարգևատրումների ֆոնին կարող է ժողովրդի ուշադրությունը շեղելու միջոց լինել. Մարինա Պողոսյան

Օրեր առաջ Երևանի գլխավորճարտարապետ Արթուր Մեսչյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանում շատ շուտով մետրոյի 2 կայարան կկառուցվի:

«Վելես» իրավապաշտպան հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանի կարծիքով՝ դա այս պահին իրատեսական չէ.«Մետրոյի կառուցումը բավականին մեծ գումարների հետ է կապված: Փորձում են ցանկալին իրականի տեղ ներկայացնել: Միևնույն ժամանակ, ես մտավախություն ունեմ, որ քաղաքապետարանի աշխատակիցների և այլ պաշտոնատար անձանց ստացած պարգևատրումների ֆոնին սա կարող է ուղղակի լինել ժողովրդի ուշադրությունը շեղելու միջոց»:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ չպետք է կրկնվի հին ռեժիմի գործելակերպը.«Մարդիկ խոստում են տալիս, ժողովուրդը հավատում է, իսկ մեր ժողովուրդը իրականում հավատացող է, ինչ-որ ժամանակ շեղվում է ուշադրությունը, ուրախանում են և ապրում են այդ խոստմամբ, հետագայում խոստումը չկատարելու համար որևէ մեկը  պատասխան չի տալիս: Սա ընդամենը նշանակում է ժողովրդին սխալ ինֆորմացիա տալ»:

«Վելես» հկ-ն տեղեկություն ստանալու հարցում է հղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պարզելու, թե ինչ ֆինանսական աղբյուրներով է կառուցվելու մետրոն, որ կազմակերպությունների հետ են նախագծային աշխատանքները տարվելու, ու երբ է կառուցվելու.«Այսօր կարելի է խոսք տալ, ասել՝ մետրոն կունենանք, բայց, ասենք, 3024 թվականին նոր լինի: Օդից խոստումներ չի կարելի տալ: Մենք ենք տալիս այդ մարդկանց աշխատավարձը մեր հարկերով, հետևաբար պետք է լինենք պահանջատեր, որ իրնեց բոլոր խոստումների համար ներկայացնեն ժամանակագրական պլան, ֆինասավորման աղբյուրներ և այլն»: (Հարցումն ամբողջությամբ՝ ստորև):

Այժմ «Վելես» հկ-ն սպասում է պատասխանին.«Իրականում սա այն դեպքերից է, որ կուզենայի սխալված լինել»,-հավելում է իրավապաշտպանը:

© Politik.am

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img