Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով քր. գործ կա հարուցված. ԱԱԾ-ն համապատասխան հայտարարություն կանի. Վանեցյան

Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով ԱԱԾ-ն համապատասխան հայտարարություն կանի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին իր նախկինում արված հայտարարությանը: «Ինչ վերաբերվում է իմ հայտարարությանը՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին, ապա քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն եւ արդյունքների մասին կլինի համապատասխան հայտարարություն ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից»,- ասաց Վանեցյանը: © Armtimes.com

 390 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: