Չորեքշաբթի, 4 Հունիսի, 2025
20.1 C
Yerevan

Հունան Պողոսյան՝ 100 միլիոն ունեցողը, Իրանի հետ բիզնես անողը և ռուսահայ միլիարդատերի խնամին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ընդամենը 4 ժամից հրաժարական է տալու, այսօր կառավարության նիստին հաստատեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակումը։ Սյունիքի մարզը կարծես փորձադաշտ է Հայաստանի բոլոր կառավարություների համար՝ ամենախնդրահարույց անձանց նշանակումների առումով։ Ժամանակին՝ Սուրիկ Խաչատրյանը, այսօր՝ Հունան Պողոսյանը։

 

Ով է Հունան Պողոսյանը

2008-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Հունան Պողոսյանը Սերժ Սարգսյանի հրամանով դարձավ կազմակերպված հանցագործությունների վարչության պետ։ Ժամանակաշրջանը՝ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո։ Նախորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը նույնպես գոհ էր Հունան Պողոսյանի աշխատանքից և 2006-ին պարգևատրել էր “Հասարակական կարգի գերազանց պահպանման համար” մեդալով։

2012-ին Պողոսյանը համարվում էր ոստիկանության ամենահարուստ աշխատակիցը՝ տարեկան 4,5 միլիոն դրամ աշխատելով հայտարարագրելով մոտ 100 միլիոն դրամ։

2015-ին “Էլեկտրիկ Երևանի” օրերի ժամանակ ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանի հետ Հունան Պողոսյանը հրամայել են խլել “Իլուր” կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի լուսախցիկը։ Հիշողության քարտը սարքում չի եղել, խուզարկել ու գրպանից գտել են այն: Պողոսյանը ասել է լրագրողին․ «Կգաս, մաքուր չիպը կստանաս»: Լրագրողն այնուհետև ցուցմունք տալուց հետո ասել է, որ  մտավախություն ունի՝ գործն ուզում են կոծկել․ — «Ներքին անվտանգության վարչությունում ինձնից փորձում էին իմանալ նաև այլ ոստիկանների անուններ, որոնք, ըստ ինձ, հանցանք են գործել: Այն դեպքում, երբ ես դիմումի մեջ հստակ նշել էի՝ Հունան Պողոսյան և Լևոն Երանոսյան»:
Նույն 2015-ին Պողոսյանի միջնորդության շնորհիվ ոստիկանները ներխուժել են իրավապաշտպան Մարինա Պողոսյանի տուն, տեսաձայնագրություն կատարել, ապա գաղտնի ձայնագրել են Պողոսյանին բացօթյա սրճարանում։ Երբ ներխուժել են Մարինա Պողոսյանի անձնական տարածք, նա գործով մեղադրյալ չի եղել, ավելին, անգամ ցուցմունք տված չի եղել։ Նրա տուն ներխուժել են Հունան Պողոսյանի միջնորդության մեջ գրված հետևյալ նախադասության շնորհիվ․ «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»։

Պողոսյանի եղբայրը

Պողոսյանը եւ նրա եղբայրը գործարար կապեր ունեն Իրանի հետ: Մասնավորապես՝ Պողոսյանի եղբայրը երկար տարիներ զբաղվում է Իրանից ցիտրուսային մրգերի ներկրմամբ եւ մեծածախ վաճառքով։
Պողոսյանի խնամին

Հունան Պողոսյանը “Տաշիր գրուպի” Սամվել Կարապետյանի խնամին է։ Պողոսյանի որդի Հրաչյա Պողոսյանի կինը Կարապետյանի քրոջ դուստրն է։ Պողոսյանի որդին նույնպես աշխատում է “Տաշիր գրուպում”։

Սամվել Կարապետյանը մեկ անգամ չէ, որ հետաքրքրված է եղել Հայաստանի նավթի ու գազի պաշարներով։ Ո՞վ գիտի՝ միգուցե շուտով նրան հետաքրքրի մոլիբդենը։

 

Hot this week

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Թեմաներ

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img