Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
16.1 C
Yerevan

Հայաստանում 47 ոստիկան աշխատանքից ազատվել է թմրանյութ օգտագործելու համար. ՆԳ նախարար

Հայաստանում այս տարի 47 ոստիկան հեռացվել է համակարգից թմրանյութ օգտագործելու համար։ Այս մասին «ՀՀ–ում 2019–2024 թթ ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարը նշեց, որ ոստիկանությունում այժմ ընթանում է ատեստավորման գործընթաց, որի պարտադիր պահանջներից մեկը թմրանյութերի թեստ հանձնելն է:
Այս ստուգումների արդյունքում են աշխատանքից ազատվել այդ 47 ոստիկանները։
Նախարարի խոսքով` վերջին 5 տարվա ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46.6 տոկոս։

«2023 թ–ի ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4564 դեպքից 1811–ը հայտմնաբերվել են պարեկային ծառայողներ»,– ընդգծեց Ղազարյանը։

Նա ավելացրեց, որ 2021–23 թթ. թմրամիջոցների ապօրինի շրջանառության համացանցային 631 դեպք է բացահայտվել։ Այս ուղղությամբ աշխատանքները համակարգելու համար ՀՀ ՆԳՆ–ն համագործակցում է քննչական կոմիտեի հետ, և ձևավորվել է նաև համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում։
Ղազարյանը խոստացավ` շուտով այս ուղղությամբ բազմաթիվ բացահայտումներ կլինեն։

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img