Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
15.1 C
Yerevan

«Գրի Վահագի վրա, ոչ մի խնդիր չես ունենա»․ ևս մեկ ապացույց գործ սարքելու վերաբերյալ

Վլադիմիր Դավթյանը թվով յոթերորդ անձն է, ով պատմում է, որ քննչական մարմինները փորձել են բռնությունների և ճնշումների միջոցով ցուցմունքներ կորզել ընդդեմ Վահագն Աբգարյանի՝ ալավերդցի Վահագի։

Նախքան այդ քննչական մարմինների, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ճնշումների մասին հայտարարել են Վահագն Աբգարյանը, ալավերդցիներ Գուրգեն Խաչիկյանն ու Աշոտ Խաչատրյանը, դատապարտյալ Արթուր Շահվերդյանը, Հայաստանը լքած Արմեն Հարությունյանը և այս գործով առանցքային վկա Արթուր Մնացականյանը։

Իր նկատմամբ ճնշումների մասին է նաև պատմել Կամո Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանը, ով վերջերս գրավոր դիմում է ներկայացրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանին։ Դիմումում Դավթյանը մասնավորապես նշել է, որ Հ․Կ․Գ․ ավագ քննիչ Գևորգ Աղաբաբյանն իրեն է այցելել «կագեբեի պադվալում» ու սկսել է համոզել, որ ցուցմունքներ տա ընդդեմ Վահագն Աբգարյանի։ Մասնավորապես, ըստ Դավթյանի՝ քննիչը փորձել է համոզել իրեն, որպեսզի գրի, թե իբր Վահագն Աբգարյանի պատվերով է կատարել սպանությունը։ Ի դեպ, Վահագն Աբգարյանին ներկայումս հենց այդ արարքն է մեղսագրվում։

«Գևորգ Աղաբաբյանն ասում էր․ «Սա ասում եմ իմ վերադասի անունից, գրի Վահագի վրա, որ ինքը քեզ պատվեր է տվել, մենք քեզ կպահենք էստեղ, ոչ մի խնդիր չես ունենա, ամեն ձև կօգնենք, որ հնարավորինս լավ լինի ու շուտ դուրս գաս բերդից»»,- նշված է Վլադիմիր Դավթյանի դիմումում։ Նա նաև նշել է, թե քննիչն ասել է՝ «ջահել տղա ես, կյանքդ մի խորտակի, ցմահ դատվում ես»․․․

Վլադիմիր Դավթյանի խոսքով՝ ինքը քննիչին պատասխանել է, որ ինքը չի կարող «շառ անել» անմեղ մարդու վրա, որ պատրաստ է անգամ ցմահ դատվել, բայց կեղծ ցուցմունք չի տա։ Դավթյանն իր դիմումում գրում է, որ ինքն ընդունում է սպանություն կատարելու մեղադրանքը՝ ընդգծելով, որ սպանություն է կատարել սեփական կյանքը փրկելու համար, այլ ոչ թե որևէ մեկի պատվերով․ «Ես կիլլեռ չեմ»։

Կամո Փիրուզյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30–ին։

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանի սպանության և դրան նախորդած հանցագործությունների վերաբերյալ «Հակակոռուպցիոն բլոգը» սեփական հետաքննությունն էր իրականացրել, որին կարող եք ծանոթանալ այս հղումով։

 

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img