Շաբաթ, 7 Հունիսի, 2025
22.1 C
Yerevan

Օգոստոսին օտարերկրացիները Հայաստանում գնել են 172 անշարժ գույք

Հայաստանում տների վաճառքի հարցում ռուսները տեղացիների համեմատ ակտիվ մասնակցություն չեն ունեցել։ Այս տարվա օգոստոսին օտարերկրացիները Հայաստանում գնել են 172 անշարժ գույք, վաճառել` 244-ը։ Հայաստանում անշարժ գույքով հետաքրքրված օտարերկրացիների ցանկում առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են։

Ավելին, պարզվում է, որ ՌԴ քաղաքացիները 2022թ–ի օգոստոսին 2021թ–ի օգոստոսի համեմատ Հայաստանում շատ անշարժ գույք են գնել․ ՌԴ քաղաքացիները 2022–ի օգոստոսին մեր երկրում 98 անշարժ գույք են գնել` 2021թ-ի օգոստոսի 86–ի դիմաց։

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ՌԴ և ԱՊՀ երկրների քաղաքացիներից բացի, Հայաստանում անշարժ գույք են գնել ԱՄՆ–ի 20 քաղաքացի, եվրոպական պետությունների 33, Իրանի 8 և այլ երկրների 9 քաղաքացիներ։ Բացի այս, տեղեկացնենք, որ օտարերկրացիներն օգոստոս ամսին վաճառել են 96 բնակարան, 62 բնակելի տուն, 72 հողամաս։

Տեղեկացնենք, որ մեր հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք։

Hot this week

Թեմաներ

Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում...

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում

Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ...

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img