Չորեքշաբթի, 14 Մայիսի, 2025
13.8 C
Yerevan

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության և ընկերության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Ա.Մ.-ն անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու արժեքը, միջոցներ չի ձեռնարկել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված պետական միջոցներով օդանավ ձեռք բերելու ուղղությամբ, այլ նույն ժամանակահատվածում նպատակադրվել է փաստացի իրեն պատկանող ընկերության միջոցով ձեռք բերել օդանավ և այն ընկերությանը վարձակալությամբ հանձնելու միջոցով ապօրինի եկամուտ ստանալ:

Միևնույն ժամանակ, գիտակցելով իր անվամբ ընկերություն գրանցելու օրենսդրական արգելքը և իր կողմից կատարվելիք հանցավոր արարքը քողարկելու նպատակով Ա.Մ.-ն հանցավոր համաձայնության է եկել հորեղբորդու հետ՝ վերջինիս անվամբ գնելով ընկերություն:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը մեկ թռիչքային ժամը 218 հզր 900 ՀՀ դրամով օդանավի վարձակալության պայմանագիր է կնքել մի ընկերության հետ, որի կողմից ներմուծվող օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել ուսումնական թռիչքների համար սահմանված ավիացիոն միջազգային չափանիշներին, տեխնիկական բնութագրին և չի ունեցել շահագործման վկայական:

Այնուհետև, Ֆ.Մ.-ն պատրաստել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթուղթ այն մասին, թե իբրև մեկ թռիչքային ժամի համար 218 հզր 940 ՀՀ դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին:

Պայմանագրի գործողության ընթացքում առանց հիմնավորման օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է: Արդյունքում, ընկերության կողմից ընդամենը 86 մլն 210 հզր 827 ՀՀ դրամ արժեքով գնված օդանավի վարձակալությամբ՝ փաստացի Ա.Մ.-ին պատկանող նշված ընկերությանը բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592 մլն 77 հզր 300 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ նույն ժամաքանակով թռիչքները ընկերության գնացուցակով կատարելու դեպքում առավելագույնը կարող էր կազմել 317 մլն 887 հզր 702 ՀՀ դրամ:

Այսպիսով, վերջիններիս գործողությունների հետևանքով ընկերությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 274 մլն 189 հզր 598 ՀՀ դրամ գումար:

Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), Ֆ․Մ․-ի նկատմամբ՝ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և Կ.Մ.-ի նկատմամբ՝ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասի չափով արգելանք է դրվել Ա.Մ.-ին պատկանող գույքի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img