Շաբաթ, 10 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Վրացական ընդդիմությունն առաջարկում է «երկիրն ազատել» օլիգարխներից

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի ընդդիմության առաջնորդ Աննա Դոլիձեն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է Վրաստանը «ազատել օլիգարխներից»՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող Cartu Group կոնգլոմերատի նախկին աշխատակիցներին արգելելով բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցնել։

Դոլիձեն, որը խորհրդարանում չներկայացված «Հանուն ժողովրդի» կուսակցության նախագահն է, պնդում է, որ պետական մարմիններում նման աշխատողների գերներկայացված լինելը վկայում է այն մասին, որ Իվանիշվիլիին անուղղակիորեն կառավարում է Վրաստանը։

Օլիգարխներից ազատվելու թեման եղել է քաղաքական քննարկումների կենտրոնում այն բանից հետո, երբ հունիսի 9-ին ԵՄ-ն Վրաստանին մերժեց թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ ԵՄ-ն հայտարարեց, որ Վրաստանը պետք է ձեռնարկի մի շարք բարեփոխումներ նախքան երկրի դիմումը կվերանայվի։ Բարեփոխումերի շարքում էր նաև «ապաօլիգարխացման» պարտավորությունը՝ վերացնելու մասնավոր շահերի չափազանց մեծ ազդեցությունը տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում»:

Եվրախորհրդարանի ավելի վաղ ընդունած բանաձևում Իվանիշվիլիի վերաբերյալ ավելի հստակ ձևակերպումներ էին արված: Փաստաթղթում ասվում էր, որ նա «կործանարար դեր» է խաղում Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ։ Բանաձևը նույնիսկ ԵՄ-ին կոչ էր անում դիտարկել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Ամբողջական հոդվածը այստեղ

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img