Երկուշաբթի, 12 Մայիսի, 2025
20.1 C
Yerevan

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Նախագահը, ամենայն հավանականությամբ, այսօր կստորագրի առաջարկը։

Հիշեցնենք՝ երեկ առավոտից մամուլում հրապարակումներ էին տարածվում Օսիպյանին աշխատանքից ազատելու մասին, սակայն լուրը պաշտոնապես չէր հաստատվում։

Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին։ Մինչ այդ՝ 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս, Օսիպյանը եղել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ։

Ավելի վաղ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու մասին միջնորդագիրը։

© Armtimes.com

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Թեմաներ

spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img