Կիրակի, 20 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

Վանեցյանների ահռելի կարողությունը և օֆշորային ընկերությունները

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախ է խոսում նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսներից, որոնք պետք է ստուգվեն ու պետք է պարզվի, թե այդ բիզնեսները արդյոք կապ ունեն նախկին իշխանությունների անօրինական գործունեության հետ:

Չնայած Վանեցյանի այս նվիրական գաղափարներին, պարզվում է` նրա ընտանիքը ևս ունի բիզնեսներ, որոնց առաջընթացը և ծաղկումը կապված է նախկին իշխանությունների հետ:

Ամիսներ առաջ «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակել էր մի հոդված, որում ներկայացվում էին Վանեցյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսները:

«Հետք» պարբերականի այդ հոդվածից որոշակի փաստեր կներկայացնենք մեր ընթերցողներին(մանրամասն այստեղ)

Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը

61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:

2017-ի սեպտեմբերին Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր:

Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն և հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել:

Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ եւ 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ:

Ի դեպ պետք է նկատել, որ հեղափոխությունից հետո Վանեցյանի մայրը` Մարգարիտ Ազարյանը նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ որպես կադրերի բաժնի պետ: Նույն պաշտոնը, ինչ Սերժ Սարգսյանի աշխատակազմում:

Արթուր Վանեցյանի գործարար հայրը

Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի եւ եկամուտների տարեկան  հայտարարագիր է ներկայացրել նաեւ ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը:

Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն եւ 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաեւ «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է և եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաեւ շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով:

Գագիկ Վանեցյանը մասնաբաժիններ ունի նաև մի շարք ընկերություններում: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Գագիկ Վանեցյանին: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Այս ընկերությունը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին բազմաթիվ պետական պատվերներ է ստացել:

Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաեւ «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է:  Այս ընկերությամբ նա զբաղվել է դիզվառելիքի ներկրմամբ:

Գագիկ Վանեցյանին է պատկանում «Էյ Բի Տրանս» ՍՊԸ բաժնետոմսերի 60 տոկոսը:  Երեւանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առեւտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները):

Այստեղ հետաքրքիր է իմանալ, թե Սերժ Սարգսյանի իշխանության տարիրներին ինչպես է կարողացել Արթուր Վանեցյանի հոր ընկերությունը բենզին ներկրող չորս ընկերություններից մեկը լինել, եթե հավատանք իհարկե այն պնդումներին, որ Վանեցյան ընտանիքը փոխկապակցված չի եղել Սերժ Սարգսյանի իշխանության հետ:

Պետք է հիշել նաև, որ բենզինի շուկան Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մոնոպոլ էր և բենզին կարողանում էին ներկրել միայն այն գործարարները, որոնք ընկերական հարաբերություններ ունեին Սերժ Սարգսյանի հետ:

Արթուր Վանեցյանի կինը ևս գործարար է: Նոնա Վանեցյանը անցյալ տարի Երեւանի Դեմիրճյան 62 հասցեում  բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը: Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն եւ ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին:

Politik.am-ի ուսումնասիրությունները Վանեցյան ընտանիքի բիզնես հետաքրքրությունների մասով տվեցին իրենց արդյունքները: Պարզվում է՝ Արթուր Վանեցյանի հարազատները նաև օֆշորային ընկերություններ ունեն:  The International Consortium of Investigative Journalists-ի կայքում գտնում ենք տվյալներ, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հորեղբոր` Ռոբերտ Լիպարիտի Վանեցյանի կինը` Զենֆիրա Հովհաննեսի Վանեցյանը ունի  օֆշորային կազմակերպություն: Բրիտանական օֆշորներում գրանցված Commonwealth Trust Limited ընկերությունը Արթուր Վանեցյանի հորեղբոր կնոջից բացի կապ ունի նաև Վերոնիկա Վանեցյանի հետ, ով նաև ընկերության տնօրենն է: Վերոնիկա Վանեցյանի մասին մեզ չհաջողվեց հավելյալ տեղեկություններ ճշտել: Նրա մասին տեղեկություններ չկան նաև ԿԸՀ ընտրողների ռեգսիտրում, ինչը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ նա ՀՀ քաղաքացի չէ: Իսկ ահա Զենֆիրա Վանեցյանն ու իր ամուսնը` Ռոբերտ Վանեցյանը, գրանցված են ԿԸՀ ընտրողների ռեգիստրում (աղբյուրը՝ այստեղ):

Հետաքրքիր է, որ Վանեցյանի հորեղբոր կինը 79 տարեկան է, ու հետաքրքիր է, թե նա այս տարիքում ինչպե՞ս է բիզնեսով զբաղվում, այն էլ օֆշորային:

Մեզ հաջողվեց նաև պարզել, որ օֆշորային այս կազմակերպությունը 2014 թվականի հունիսի 29-ին ԱՄՆ կառավարության կողմից տուգանվել է 335 հազար դոլարով (մանրամասն՝ այստեղ):

Ի դեպ այս ընկերությունը փոխկապակցված է օֆշորային մեկ այլ ընկերության հետ: Խոսքը Hill Consulting ընկերության մասին է, որի կենտրոնը գտնվում է Մոսկվա քաղաքում: Hill Consulting Ltd. “Moscow — City” Business Centre 10 Testovskaya Str., Severnaya Tower, 11th Floor, Moscow 123317, Russia:

Այս փաստերի հրապարակումից հետո, կարծում ենք, պետք է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մի հետաքննություն էլ սկսի իրեցն ղեկավարի ընտանիքի անդամների մասով` պարզելու համար, թե որքանով է օրինական նման կարողության կուտակումը: Մենք մեր կողմից գնահատականներ չենք տալիս ու կարծում ենք՝ վարչապետ Փաշինյանը թույլ չի տա, որ իր մեջքի հետևում իր իսկ կողմից որդեգրված սկզբունքները ոտնատակ անողներ լինեն:

© politik.am

 

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...

Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img