Հինգշաբթի, 5 Հունիսի, 2025
18.1 C
Yerevan

Վահե Գրիգորյանը ՍԴ նախագա՞հ. ինչու են «ճչում» Հրայր Թովմասյանն ու մյուսները

Օրերս Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց Վահե Գրիգորյանը, որն այսօր Ազգային ժողովում երդմամբ ստանձնեց իր պարտականությունների լիազորությունների կատարումը։ Նրա այսօրվա ելույթը տարաբնույթ մեկնաբանությունների, հակասությունների տեղիք տվեց։

Վահե Գրիգորյանն այսօր իր ելույթում նշեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ստանձնման մասին, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է։ Սահմանադրական դատարանն ունի դատավորներ, սակայն Վահե Գրիգորյանը հիշատակում է երկու ընտրված դատավորների մասին։ Ի՞նչ նախագահության, ի՞նչ լիազորության մասին է խոսքը «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Ինչպես շատ հստակ նշել է Վահե Գրիգորյանը, Սահմանադրական դատարանն ունի երկու դատավոր։ Քանի որ մինչ այդ Սահմանադրական դատարանն ունեցել է մեկ դատավոր, ապա չի ունեցել նաև Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ընտրված նախագահ։ Այն դեպքում, երբ դեռ Սահմանադրական դատարանի կազմը ձևավորված չէ, Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ Սահմանադրական դատարանի անդամը։ Սա է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջը»։

Իսկ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասաց․ «Թե ինչպիսի Սահմանադրություն է գրվել նախկին իշխանությունների կողմից, պարզ է՝ իրենք ընկել են իրենց փորած փոսի մեջ։ Գիտեք, Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ բավական լուրջ հետաքննություն են իրականացրել, թե ինչպես է Հրայր Թովմասյանը նշանակվել Սահմանադրական դատարանի նախագահ։ Ակնհայտ է, որ նրա նշանակման պահից սկսած տեղի են ունեցել խախտումներ․ համարել նրան Սահմանադրական դատարանի դատավոր, դա, ներեցեք, մեծագույն մեղք է»։

© 1in.am

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img