Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
23.1 C
Yerevan

Միջնորդություն է ներկայացվել՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28․03․2022թ․ թիվ ՍԴ/0043/01/21 դատավճռով դատապարտվել է /2003թ․ ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 տարի 3 ամիս ժամկետով։

Հանցանքների համակցությամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարվել են և Առուշ Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով, տուգանք նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով։

Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի 6 ամիս ժամկետով:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր դատարանի 28․03․2022թ․ թիվ ՍԴ/0043/01/21 դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 24․07․2024թ․, որը Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմին է մուտքագրվել 14․08․2024թ․։

Շահառու Առուշ Առուշանյանին 15․08․2024թ․ ուղարկվել է ծանուցագիր Ծառայության Սյունիքի մարզային մարմին ներկայանալու վերաբերյալ։

Առուշ Առուշանյանը 19.08.2024թ. ներկայացել է Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմին և սահմանված կարգով հաշվառվել, նրան գրավոր պարզաբանվել են իր իրավունքներն ու պարտականություններն, ինչպես նաև չկատարելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:

Առուշ Առուշանյանը 19.08.2024թ. Ծառայության Սյունիքի մարզային մարմին է ներկայացրել թիվ ՍԴ/0043/01/21 դատական ակտով նշանակված 700․000 ՀՀ դրամ տուգանքի վճարումը փաստող անդորրագիրը, որով փաստացի ի կատար է ածվել վերջինիս տուգանք պատժատեսակը։

Շահառու Առուշ Առուշանյանը, դատական ակտով զրկված լինելով որպես պատիժ նշանակված տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից և տեղեկացված լինելով պատժի պահանջը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու մասին, շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքապետի պաշտոնը:

Ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է պատժից խուսափելու մասին արձանագրություն (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ «դատապարտյալի կողմից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ») և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարություն

Hot this week

Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում...

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

Թեմաներ

Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում...

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img