Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարը խնդրել է առանձնացնել Սանահին վարչական շրջանը Ալավերդի քաղաքից եւ այն դարձնել համանուն գյուղ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 1-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Ինչպես նշել է փոխնախարարը, այդ գյուղը պետք է դառնա Ալավերդի խոշորացված համայնքի մի մասը։

«Սանահին գյուղը հազարամյա պատմություն ունի։ 1967-ից այն մտնում է Ալավերդի քաղաքի մեջ»,- նշել է Տերտերյանը։

Սանահին գյուղը նախ եւ առաջ հայտնի է իր համանուն վանական համալիրով, որը մտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Գյուղի պատմությունը սկսվում է 10-րդ դարում վանական համալիրի հիմնադրմամբ։ Ներկայում գյուղն ունի 273 տուն։ Ազգաբնակչության ռեգիստրի տվյալներով՝ այնտեղ ապրում է 800 մարդ։

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img