Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

Հայաստանն աստիճանաբար վերածվում է հակախորհրդարանական երկրի

ՀՀ ԱԺ վերջին նիստերը միայն նրա համար են գումարվել, որ խորհրդարանը, իսկ ավելի կոնկրետ՝ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը արագ տեմպով ընդունի Կառավարության բերած նախագծերը։

Ընդ որում՝ ընդունի միաձայն ու աներկբա, առանց որևէ հարց տալու, առանց քննադատության նշույլի։

Խորհրդարանն այսօր աշխատում է որպես Կառավարության կցորդ մարմին, սպասարկող օղակ, այնինչ պետք է լիներ գործադիր իշխանության վերահսկողը։ Երբ իրենց հարմար էր՝ ասում էին ԲՀԿ-ին մեր բնակչության 10%-ն է ընտրել, մենք չենք կարող հաշվի չնստել այդ մարդկանց կարծիքի հետ, իսկ հիմա, երբ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց համար հարմար գործընկերներ չեն, հաշվի չեն նստում նրանց ընտրողների հետ, խորհրդարանական ընդդիմությունը փաստացի զրկված է որևէ նախագծի վերաբերյալ փոփոխություններ անելու հնարավորությունից, քանի որ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության ձայները բավական են Կառավարության ցանկացած մտադրությանը օրենքի ուժ տալուն։

Փոքրամասնություն ունեցող այդ երկու խմբակցություններին մնում է միայն ԱԺ ամբիոնից քննադատություն հնչեցնելը և ի պատասխան իրենց իշխանական գործընկերների խրոխտ ու մեծամռունչ կսմիթներ ստանալը։

Հայաստանը հակախորհրդարանական երկիր են դարձնում այն պատգմավորները, որոնք, ըստ էության, որևէ աշխատանք չեն անում բացի բերված օրինագծերին կողմ քվեարկելուց։ Հավանաբար, նրանցից շատերին հենց այդ նպատակով էլ բերել են ԱԺ, որպեսզի ապահովեն անհրաժեշտ ձայներ։ Միայն թե հանրության շրջանում երկրի խորհրդարանի նկատմամբ բացասական տրամադրվածությունն ավելանում է, երբ իմանում է, որ նաև «կոճակ սեղմող» պատգամավորներին են պարգևատրում, այն էլ՝ աննախադեպ բարձր թվերով։

«Առավոտ» օրաթերթը պարզել էր, որ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչեւ իշխանափոխությունը պատգամավորների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 33 մլն 77 հազար 880 դրամ: Իսկ արդեն հեղափոխությունից հետո 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է՝ 580 մլն 104 հազար 838 դրամ:

Իրավիճակն էլ ավելի է սրվում կորոնավիրուսի բերած տնտեսական ծանր հետևանքների և 2018-ի ընտրություններից հետո ԱԺ պատգամավորների թվի ավելացման համատեքստում։ Ստացվում է, որ աղքատացող բնակչությունը ստիպված է իր հարկերից վճարել ավելի շատ թվով պատգամավորների (նրանց օգնականների, այլ ծախսերի) համար, դեռ մի բան էլ առատորեն պարգևատրել նրանց բոլորին անխտիր՝ անկախ նրանից, թե տքնաջան աշխատել են օրենքի նախագծերի վրա, թե միայն սահմանափակվել են կոճակ սեղմելով։

ՀՀ Ազգային ժողովը, իհարկե, նախկինում էլ բարձր վարկանիշ չի ունեցել՝ իր մանվելներով ու շմայսներով, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո ակնկալիքներ կային, որ կունենանք նոր որակի խորհրդարան։ Այսպիսի քայլերով, սակայն, Հայաստանն աստիճանաբար վերածվում է հակախորհրդարանական երկրի։

 

Արման Ղարիբյան

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img