Կիրակի, 1 Հունիսի, 2025
28.1 C
Yerevan

Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերն ու վարչապետի աշխատակազմի պարգեւատրումների ֆոնդի կտրուկ աճը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին երկու տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը կտրուկ աճում են, իսկ Հայաստանինը՝ ոչ այդքան:

Թշնամի պետությունն ավելացնում է իր ռազմական բյուջեն, իսկ մեր հանրապետությունը՝ պաշտոնյաների պարգեւատրման ֆոնդը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճել են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։

Նշենք, որ 2021 թվականին բյուջեի ծախսերից պաշտպանությանը հատկացվել էր 312 միլիարդ դրամ, իսկ, ահա, Ադրբեջանի 2022 թ. պետբյուջեով պաշտպանական ոլորտին հատկացվել է մոտ 2,6 մլրդ դոլար: Բացի այդ, օրինակ՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ 1995-2020թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերը մոտ 5 անգամ գերազանցել են Հայաստանի ցուցանիշը: 25 տարվա ընթացքում ՀՀ բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է շուրջ 7.4 մլրդ դոլար, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ծախսել է շուրջ 32.5 մլրդ դոլար: Միայն 2020թ. Հայաստանը ռազմական կարիքների համար ծախսել է 634 մլն դոլար, Ադրբեջանը՝ 2.2 մլրդ, փոխարենը վարչապետի աշխատակազմի պարգեւատրումների ֆոնդն է 2021 թվականի համեմատ աճել 8 մլն դրամով՝ կազմելով 756 մլն դրամ: 2021 թվականին՝ պատերազմից մեկ տարի անց, պարգեւատրումները, դրամական խրախուսումները եւ հատուկ վճարները կազմել են 18.8 մլրդ դրամ՝ 2020-ի 15.5 մլրդ դրամի համեմատ։

Աճը կազմել է 21.7 տոկոս եւ ավելացել է 3.36 մլրդ դրամով: Էլ չենք խոսում կառավարության անդամների ծառայողական նոր ու թանկարժեք ավտոմեքենաների մասին, որոնք գնվել են պետական միջոցներով: Խոշոր գումարների պակաս չկա նաեւ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում, որին, ի դեպ, 2018-ին 510.000 դոլար ու 77 մլն 503 հազար դրամ է փոխանցվել, 2019-ին՝ 258 մլն 197 հազար դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո, 2020-ին 10 մլն 311 հազար դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ, բայց, միեւնույնն է, պարտվում ենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի յասօրվա համարում։

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img