Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Կրկին 87 կողմ. Ազգային ժողովը Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն էլ տվեց

87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը նաեւ համաձայնություն տվեց ԱԺ  պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ԱԺ ամբիոնից հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք. երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովը գլխավոր դատախազից ստացել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդություն:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, որից հետո փակ գաղտնի քվեարկության արդյունքում միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կամ մերժելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Հիշեցնենք  նաեւ, որ նախօրեին առավոտյան խուզարկություններ տեղի ունեցան Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, այնուհետեւ նա շուրջ 10 ժամ անցկացրեց ԱԱԾ-ում, որտեղ հրավիրվել էր հարցաքննվելու իր վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում:

©Armtimes.com

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img